Այսօրվա իշխանությունը հազվագյուտ կերպարների պակաս չունի։ Իշխանափոխության ալիքի վրա կառավարությունում ու խորհրդարանում հայտնվեցին այնպիսի մարդիկ, որոնք նույնիսկ ամենավառ երազում նման բան չէին էլ կարող պատկերացնել։
«Նման մակարդակի հանդիպումները սպոնտան չեն լինում՝ «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը՝ խոսելով մոր՝ Բելլա Քոչարյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման մասին։
Այսօր «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացին, հայտարարել է, թե իրենց նպատակն է ՍԴ-ը, որպես գերագույն սահմանադրական մարմին, վստահելի դարձնել։
Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին արտախորհրդարանական 10-ից ավելի ուժեր «Նոր Սահմանադրություն» նախաձեռնությունն էին ստեղծել, ինչի նպատակը ոչ թե փոփոխված, այլ բոլորովին նոր Սահմանադրություն գրելն ու կյանքի կոչելն էր: Նախաձեռնությունը, սակայն, չկայացավ ու կյանքի չկոչվեց: Թե ինչու նոր Սահմանադրություն պահանջող ուժերը հետ կանգնեցին բռնած ճանապարհից, «Իրատեսը» փորձեց պարզել «Համահայկական ազգային համաձայնություն» նախաձեռնության պատասխանատու քարտուղար ՀՐԱՅՐ ԱՂԻՆՅԱՆԻՑ:
Գագիկ Ջհանգիրյանին առայժմ գլխավոր դատախազությունում գործ չեն տվել, բայց նա «արտահաստիքային» ավելի մեծ իրավաբանական օգնություն է ցուցաբերում այս իշխանություններին, քան համապատասխան մարմիններն իրար հետ վերցրած։
ՀՀ քննչական կոմիտեի իրավասու ներկայացուցիչը հրապարակային պարզաբանում է տարածել, որ Armlur.am և Hayeli.am լրատվական կայքերի խմբագրություններին ուղարկել է գրություններ կապված ՀՀ ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առիթով հարուցված քրեական գործի հետ:
1999-2008-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանը «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակ ուներ: Tert.am-ը հրապարակում է նրա տված ցուցմունիքից որոշակի հատվածներ:
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՀՀ նախկին ոստիկանապետ, Մարտի 1-ի գործով գլխավոր վկաներից մեկի՝ Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առիթով՝ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելու հատկանիշներով:
Ի՞նչ է ուզում անել Թուրքիան պանթուրքիստական խելացնոր գաղափարն իրագործելու համար։
Դեռևս նախկին ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն տվել է Թուրքիայի ռազմավարական խորության գաղափարը, որով մերձավոր տարածաշրջանային գոտին ներառում էր Հարավային Կովկասը, Բալկանները, Մերձավոր Արևելքը, և Միջերկրածովյան-Էգեյան գոտին...